Բաժիններ՝

Սիրիայի բանակն Իդլիբում զինյալներից ազատագրել է Աբու Դուհուր ավիաբազան

Սիրիայի կառավարական զորքերն Իդլիբի նահանգում վերականգնել են վերահսկողությունը Աբու Դուհուր ավիաբազայի նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին իրադարձությունների վայրից հայտնել է իրազեկ մի աղբյուր:

Նրա խոսքով՝ սիրիական ուժերի առաջավոր ստորաբաժանումներն ավիաբազայի տարածք են մտել այն բանից հետո, երբ օդանավակայանի արեւելյան կողմից գրավել են ամրաշինական կառուցվածքները: Ավիաբազան հաջողվել է ազատագրել օդուժի եւ հրետանու կիրառմամբ «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների դեմ մղված կատաղի մարտերից հետո:

Կառավարական զորքերն ահաբեկիչներին դուրս են շպրտել տասներկու գյուղերից եւ ընդհուպ մոտեցել են օդաթռիչքարանին: Աբու Դուհուր ավիաբազան գտնվում է Իդլիբ քաղաքից՝ «Ջեբհաթ ան Նուսրայի» գլխավոր պատվարից, մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա: Ահաբեկիչներն այն գրավել էին 2015 թվականի սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս