ՊՆ-ում սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար. «Փաստ»

«Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:

«Լուրեր են տարածում, թե իբր Պաշտպանության նախարարությունում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար:

Վերջերս մի հավաքի ժամանակ դարձյալ քննարկել են այդ հարցը, որին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Բոլորը միաբերան Տոնոյանին որպես պաշտպանության նախարար են դիտարկում: Այս ամենը, իհարկե, ապրիլի 9-ից հետոյի սցենարում է, երբ Սերժ Սարգսյանը կավարտի ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031