Բաժիններ՝

Էրդողանը նախագահական ընտրությունների հարցով ընդունել է ազգայնականների առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 35 րոպե:

Թեպետ հանդիպման ավարտից հետո որևէ պարզաբանում չի արվել այն մասին, թե ինչ են քննարկել կողմերը, սակայն թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Բահչելին խոստացել է 2019 թվականի նախագահական ընտրություններում աջակցել գործող նախագահին:

Խոսելով ընտրություններին ընդառաջ կուսակցության ծրագրերի ու հնարավոր համագործակցությունների մասին՝ Բահչելին ասել է. «Ազգայնական շարժում» կուսակցությունը երկրի նախագահի թեկնածություն չի առաջադրելու: Կուսակցության նախագահը երկրի նախագահի թեկնածու չի լինելու: Աջակցելու ենք Էրդողանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031