Նյու Յորքի իշխանությունները դատի են տվել աշխարհի խոշորագույն նավթընկերություններին
Նյու Յորքի իշխանությունները հայց են հարուցել աշխարհի հինգ խոշորագույն նավթընկերությունների դեմ՝ գլոբալ տաքացման հետեւանքներից քաղաքի պաշտպանության ջանքերի համար փոխհատուցում ստանալու նպատակով:
Այդ մասին ասված է Նյու Յորքի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Քաղաքը կփորձի BP-ից, Chevron-ից, ConocoPhillips-ից, Exxon Mobil-ից եւ Royal Dutch Shell-ից փոխհատուցում ստանալ այն բազում միլիարդների համար, որոնք քաղաքը կծախսի կլիմայի փոփոխության հետեւանքներից Նյու Յորքի բնակիչներին պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Այդ նպատակով, ինչպես ասված է փաստաթղթում, Նյու Յորքում արդեն առնվազն 20 միլիարդ դոլար է ծախսվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: