Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ է համարում նախագահական առաջիկա ընտրություններին մեծ թվով թեկնածուների առաջադրումը, ինչը թարմացնում է քննարկումները:
206 էջից բաղկացած ծավալուն նոր զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործել է արտերկրում՝ ընդդեմ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների:
168.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, խոսելով տեղի ունեցած խորհրդակցության մասին, նշեց, որ այն, որ գնաճը պետք է զսպեին, պարզ էր:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել է, որ պատրաստվում է մոտակա շաբաթների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Շվեյցարաիայի կառավարությունը շների տերերին արգելել է կիրառել ավտոմատ սարքեր, որոնք իրենց սաներին խանգարում են հաչել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշoղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քաղաքականություն վարելու մեջ:
«Նախագահը կլինի Անգլիայի թագուհի, նույնիսկ Անգլիայի թագուհին ավելի մեծ լիազորություններ ունի, քան կունենա ՀՀ նախագահը։ Դա ավելի շատ ֆիկտիվ պաշտոն է լինելու, նույնիսկ՝ անկուսակցական»։
«Կրակ ու ցասում Սպիտակ տանը» գիրքն արդեն հռչակվել է որպես 2018-ի առավել սկանդալային գիրքը: Գիրք, որը Դոնալդ Թրամփի կողմնակիցների կարծիքով պարզապես զրպարտություն է, իսկ նախագահի հակառակորդների տեսակետից՝ բացահայտում է նրա մութ գաղտնիքները:
Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) խոսնակ Մահիր Ունալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կուսակցությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ աշխատում է օրենքի սահմաններում դաշինք ձևավորելու ուղղությամբ:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը:
Կատարի տարածքում ուժի մեջ է մտել ծխախոտի եւ էլեկտրոնային սիգարետների ներկրման արգելքը:
67 տարեկան հասակում վախճանվել է Motorhead բրիտանական հարդ-ռոք խմբի նախկին մասնակից Էդդի Քլարքը:
Իրաքի իշխանությունները ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հասցրած վնասը գնահատել են 100 մլրդ դոլար եւ հույս ունեն տուժած շրջաններն աստիճանաբար վերականգնել 10 տարվա ընթացքում:
Ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հեշտությամբ հաղթանակ կտաներ Դոնալդ Թրամփի նկատմամբ, եթե հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2020 թվականին, անցկացվեին այժմ:
Ադրբեջանի 2017թ-ի պետական բյուջեում գրանցվել է վերջին 15 տարիների ամենամեծ ճեղքը:
«Բացի հիմնական ուղերձներից՝ կար որոշակի կշտամբանք այն պատասխանատուների, համապատասխան կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք զեկուցում են, այսպես ասած՝ վերին իշխանությանը, որ ամեն ինչ նորմալ է, որ գնային փոփոխությունները միջազգային շուկայում գների տատանումներով են պայմանավորված»։
Թուրքմենստանի ոստիկանությունը բոլոր գույների ավտմոբիլների որս է սկսել, բացի սպիտակից:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել:
Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանում սուրբծննդյան տոնին նվիրված ընդունելության ժամանակ պատրիարքի ընտրության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել:
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլը գրավելուց հետո պատանդառվել և 101 օր մնացել էր ԻՊ ահաբեկիչների մոտ, Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու և իրենց ահաբեկիչներին «վաճառելու» մեջ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:
Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ն ձերբակալվել է:
Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը:
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ գրում է «Bloomberg»-ը:
Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ծառայելու է միայն Թուրքիա ժամանող երկրների առաջնորդների օդանավներն ընդունելու համար:
Լրագրող Մայքլ Վուլֆի՝ ԱՄՆ-ում մեծ արձագանք առաջացրած «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը, որը պատմում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աշխատանքի մասին, Amazon ինտերնետ-խանութի բեսթսելլերների վարկանիշում առաջին տեղն Է զբաղեցրել անցած շաբաթվա արդյունքներով: