«Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի մասին։
Վրաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է Թուրքիայից անօրինական ճանապարհով Վրաստան տեղափոխել 40 կիլոգրամ արծաթյա և ոսկյա զարդեր:
Հնդկաստանի Air India ավիաընկերության Boeihg-787 մարդատար ինքնաթիռը 70 տարվա ընթացքում առաջին առեւտրային չվերթն է կատարել Իսրայել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ստամբուլում հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել:
Աֆրիկյան փոշին պատել է Հունաստանի Կրետե կղզին, երկինքը նարնջակարմիր գույն է ստացել:
«Գործող հանձնաժողովի նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը կկաշկանդի, և մարդը կսկսի կատարել կուսակցության պատվերները, և հանձնաժողովն անկախ չի գործի։ Մինչդեռ 2 տարի առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց հակակոռուպցիոն փաթեթ, որը մերժվեց։ Ի՞նչ էինք մենք առաջարկում»։
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր կա։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան:
Երբ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարողների կշիռը 20%-ից ցածր է, նաև տնտեսվարողներն ունեն ընդհանուր շահ, այդ դեպքում պայմանավորվածությունները չեն համարվի հակամրցակցային։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» և հարակից օրինագծերը երկրորդ ընթերցմամբ։
Վրաստանը պատրաստվում է արդի մարդատար եւ բեռնատար վերելակների արտադրություն սկսել:
Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով:
ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից:
Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում:
Չինաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր է նվիրել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդն ընդլայնված կազմով նիստ է անցկացրել: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ղեկավար կազմի ընտրությունը: Խորհուրդը միաձայն և բուռն ծափողջյուններով պատվավոր նախագահ է վերընտրել Ռոզա Ծառուկյանին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:
Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:
Թուրքիայի Նևշեհիր բնակավայրի մոտ թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում:
Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։