Բաժիններ՝

Կալիֆոռնիայում սողանքների ու հեղեղումների զոհերի թիվը հասել է 17-ի. Reuters

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել էր տարերքի 15 զոհերի մասին:

Associated Press գործակալության տվյալներով՝ եւս 24 մարդ անհայտ կորած է համարվում, 20 մարդ տուժել է եւ հոսպիտալացվել, նրանցից չորսը ծանր վիճեակում են: Ոչնչացվել է շուրջ հարյուր տուն եւ ութ տնտեսական շինություն, եւս շուրջ 300 տներ ու 20 կառույցներ վնասված են: Հունվարի 8-ից Կալիֆոռնիայի նահանգում տեղատարափներ են, նահանգի մի քանի շրջաններում բնակիչների տարհանում է հայտարարված: Նրանցից մի քանիսը հրաժարվել են լքել իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս