Մարդիկ մեր երկիր են ժամանում այնպիսի գնացքներով, որոնք նախատեսված չեն մարդկանց տեղափոխման համար:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այս տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, որը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այդ կապակցությամբ:
Ալիևն ընդգծել է, որ ՌՏԿ-ի տարեկան վարձավճարը կազմում էր ընդամենը 7 միլիոն դոլար, մինչդեռ 300 հեկտար զբաղեցնող այդ տարածքը հանդիսանում է երկրի երկրորդ խոշոր զբոսաշրջային կենտրոնը:
ԵՄ-ի արտաքին հարցերով խորհուրդն ապրիլի 22-ին քննարկելու է «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման նախապատրաստման հարցը:
Պաշտոնական հրավերով այդ նամակը տեղադրվել է ANCA-ի Facebook-յան էջում:
«Գազպրոմը» պլանավորել էր թուրքական Bosphorus Gaz ընկերության հետ 10 տարում տարեկան Թուրքիա ներկրել 750 միլիոն խորանարդ մետր գազ:
Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ նախկին նախագահը:
Դեշիցան ապրիլի 15-16-ին Ադրբեջանից մեկնելու է Վրաստան, իսկ ապրիլի 16-17-ին՝ Հայաստան:
Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը նրան զիջել է ընդամենը 1.69 տոկոսով՝ ստանալով քվեների 49.07 տոկոսը:
Այս եզակի ռազմական մասնագիտության ներկայացուցիչներին անվանում են տարբեր կերպ՝ ջրասուզակ-հետախույզներ, ստորջրյա դիվերսանտներ, «մարդ-գորտեր», «կենդանի տորպեդներ», «ծովահրեշներ»:
Մենք գործում ենք լեռնային պատերազմի սկզբունքով. ով ավելի բարձր դիրքում է, նա ավելի ուժեղ է:
Այդ հոդվածն իրանական լրատվական գործակալության կայքից անհետացել է այն բանից հետո, ինչ անգլիախոս մամուլը լայնորեն տարածեց իրանական սարքի ստեղծման մասին տեղեկատվությունը:
Թուրք զինվորականները երկրի հարավ-արևելյան հատվածում ընկած Մարդինի նահանգում հարկադրված են եղել օդ կրակել` սիրիացի փախստականներին համոզելու համար չհատել սահմանը:
Դա իրականացվել է ի պատասխան Գոլանի բարձունքների գնդակոծման:
Մերձավոր Արևելքի ու Միջին Ասիայի համար նավթային ու գազային կամուրջ հանդիսացող Թուրքիայի առջև բացվում է էներգակիրների մեկ այլ տեսակի հարցում տարանցիկ երկրի վերածվելու հեռանկար:
Խորհրդակցություններն անցկացվելու են ապրիլի 15-ին, Թուրքիայում:
Ռուսական ցուցակում ընդգրկվել են այն անձինք, ովքեր մասնակից են Գուանտանամոյի հատուկ բանտում մարդկանց հանդեպ կիրառված կտտանքներին, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակից են արտասահմանում ռուս քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վաստակել է 5.790.000 ռուբլի:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկվել է 18 մարդ:
2012 թվականի կեսին ու վերջերին քրդերն ու ապստամբնեն իրենց վերահսկողության տակ են առել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի մեծ մասը, սակայն Կամիշլին մնացել էր կառավարական ուժերի ձեռքում:
Նախորդ տարի վաստակած գումարի մոտ 24.6 տոկոսը` 150.034 դոլար, Բարաքն ու Միշելը հատկացրել են 33 տարբեր բարեգործական կազմակերպությունների:
500 քառակուսի մետր տարածքի վրա փռվելու է Օսմանյան կայսրության քարտեզը, որի վրա դրվելու են մարդու դեմքի մեծությամբ կարմիր գույնի դիմակներ, որոնք իրենց հերթին կխորհրդանշեն զոհվածներին:
Այդ բյուրոն պետք է արգելափակի թուրքական այն ընկերությունների հետ համագործակցությունը, որոնք աջակցում են Էրդողանի կառավարությանը, ֆինանսավորել են նրա նախընտրական կամպանիան, ինչպես նաև խախտել են սիրիական օրենքները:
Լեռնային Ղարաբաղ անվանումը հավանաբար ոչինչ չասի մեր համաքաղաքացիներին:
Նա ընդգծել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երբեք չի հայտարարել, որ Իսրայելը պետք է ոչնչացվի:
Իսրայելի ԱԳՆ-ի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մայքլ Լոթեմը երեկ ժամանել է Անկարա և թուրքական կողմին առաջարկել է իսրայելական գազը Թուրքիայի տարածքով փոխադրել դեպի Եվրոպա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է սիրիացի ապստամբներին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին հրամանը:
Այս մասին նշված է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների ու դատավճիռների կատարումը վերահսկող հանձնաժողովի տարեկան զեկույցում:
Պուտինը փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին կարգադրել է մշակել տվյալ գերատեսչության ստեղծման հարցը: