
Աննա Չապմանը NBC –ի եթերում չի պատասխանել Սնոուդենի հետ ամուսնության մասին հարցին

Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Աննա Չապմանը հրաժարվել է պատասխանել ամերիկացի լրագրողի` ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հետ ենթադրյալ ամուսնության մասին հարցին:
Հիշեցենենք, որ Չապմանը, ով 2010թ-ին ԱՄՆ-ում լրտեսական սկանդալի կիզակետում էր հայտնվել, Twitter-ում իր ձեռքն ու սիրտն էր առաջարկել «բախտակից» Սնոուդենին:
Երկուշաբթի NBC հեռուստաալիքի «Today» ծրագրին տված հարցազրույցում ի պատասխան լրագրողի` ամուսնության վերաբերյալ հարցադրման, նա պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում քննարել դա: Կարծում եմ, հարցազրույցն ավարտված է, քանի որ այն այնպես չի ընթանում»: Դրանից հետո նա հեռացել է ստուդիայից: