Բաժիններ՝

Պենտագոնն առաջին անգամ Իտալիայի ու Նորվեգիայի համար պատվիրել է F-35 կործանիչներ

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ Իտալիայի ու Նորվեգիայի համար պատվիրել է F-35 Lightning II կործանիչներ: Պայմանագրի համաձայն, Իտալիայի ռազմաօդային ուժերը ստանալու են 3 հատ սովորական F-35A: Եվս երկու այդպիսի ինքնաթիռ կմատակարարվի Նորվեգիային:

Ինքնաթիռների արտադրությունը ու մատակարարումը պատվիատուին կավարտվի մինչև 2016 թվականի հոկտեմբերը: Իտալիայի ու Նորվեգիայի պատվերը հայտնվել է F-35-ի՝ փոքր քանակությամբ թողարկման 7-րդ խմբաքանակում: Ընդհանուր առմամբ, Lockheed Martin ընկերությունը պետք է 3.4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 35 հատ F-35 ինքնաթիռ արտադրի մինչ այդ ժամկետը:

Նավերում տեղակայվելու համար F-35C տիպի 4 ինքնաթիռ պետք է ստանա ԱՄՆ ռազմածովային ուժերը, 6 ինքնաթիռ (կարճեցված թռիչքով ու ուղղահայաց վայրէջքով) ծովային հետևակը և 19 հատ F-35A՝ ռազմաօդային ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս