
Ռոուհանին չպետք է հեռախոսազրույց ունենար Օբամայի հետ. Ալի Ջաֆարի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին չպետք է հեռախոսազրույց ունենանր իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ.
«Նախագահը (Ռոուհանին) մինչ այս հավատարիմ էր ամուր ու հստակ դիրքորոշման, և քանի որ նա հրաժարվել է Օբամայի հետ հանդիպելուց, նա պետք է հրաժարվեր նաև նրա հետ հեռախոսազրույցից, քանի դեռ ամերիկյան կառավարությունը չի անում կոնկրետ քայլեր (Իրանին ընդառաջ)»:
Ռոուհանին և Օբաման հեռախոսազրույց են ունեցել նախորդ շաբաթ, ինչը հանդիսանում է Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին ուղիղ շփումը 1979 թվականից ի վեր: