
Եգիպտոսը Թունիսից հետ է կանչել իր դեսպանին

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ը «խորհրդակցության նպատակով» հետ է կանչել Թունիսում իր դեսպանին: Դրա համար պատճառ են հանդիսացել Թունիսի առաջնորդ Մոնսեֆ Մարզուկիի վերջին հայտարարությունները:
Մարզուկին ՄԱԿ ԳԱ 68-րդ նստաշրջանում քննադատել էր Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկ արվելը և զինվորականներին կոչ էր արել հրաժարվել իշխանությունից:
Նշվում է, որ դրանից առաջ էլ սրվել էին Թունիսին ու ԱՄԷ-ի հարաբերությունները՝ կապված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալու հետ: ԱՄԷ-ի դեսպանը խորհրդակցության պատրվակով հետ է կանչվել Թունիսից: