Բաժիններ՝

Նոր Հաճնում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 36-ամյա համաքաղաքացին:

Օգոստոսի 25-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031