Ձեր պատկերացրած արդարադատությունը գործող իշխանության կամքը հլու-հնազանդ կատարելն է. Երեմ Սարգսյան

Միքայել սրբազանի գործով դատական հերթական նիստում եզրափակիչ ելույթների փուլն է: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Առանց կոչի առկայության հանրային մեղադրողները միջնորդեցին մեղավոր ճանաչել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Ու նախագահող դատավորին այլ բան չի մնում, քան մեղավոր ճանաչել նրան: Իսկ իրականում նախագահող դատավորն ուներ և ունի այլ ելք, սակյն իր վախերի պատճառով ի վիճակի չէ օգտվել դրանից, նախընտրում է խախտել օրենքը, օրենքի ու իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող փաստարկներով մերժել պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները: Կյանքը ցույց տվեց, որ Ձեր պատկերացրած արդարադատությունը գործող իշխանության կամքը հլու-հնազանդ կատարելն է»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը երկար չդիմացավ, ընդհատեց Երեմ Սարգսյանին՝ ասելով՝ «Ձեր ելույթն իմ վախերի մասին չէ», ինչին պաշտպանն արձագանքեց՝ Դուք իրավունք չունեք սահմանափակել իմ խոսքը»:

Շարունակելով՝ Երեմ Սարգսյանը նշեց՝ նախագահող դատավորը դատաքննության ողջ ընթացքում հանդես է եկել որպես 3-րդ մեղադրող դատախազ`նրան հիշեցնելով բացարձակ անարդար դատական ակտ կայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031