Բաժիններ՝

Վենեսուելայի նախագահը երկրից վտարում է ամերիկացի երեք դիվանագետի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատարը գլխավորում է այն երեք դիվանագետների ցանկը, որոնց երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկու օրվա ընթացքում վտարել երկրից: Այս մասին հայտնել են վենեսուելական ԶԼՄ-ները:

Մադուրոն երեկ հայտարարել է ամերիկացի երեք դիվանագետի վտարելու մասին, որոնք Կարակասի տվյալներով՝ մասնակից են Վենեսուելայի էլեկտրոմատակարարման համակարգի հանդեպ խափանարար գործողություն ձեռնարկելուն:

Ավելի ուշ վենեսուելական ԶԼՄ-ները հրապարակել էին դիվանագետների անունները՝ Կելի Կեյդերլինգ, Էլիզաբեթ Հանդերլանդ (այլ տվյալներով՝ Էլիզաբեթ Հոֆման) և Դևիդ Մու: Վենեսուելայի ԱԳՆ-ի կայքում դեռ չեն հրապարակվել արտաքսման ենթակա դիվանագետների անունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031