
Մոլդովայի մոտ 200.000 քաղաքացիների կարգելվի մուտք գործել Ռուսաստան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի գրեթե 200.000 քաղաքացիների համար արգելվելու է Ռուսաստան մուտք գործելը: Այս մասին գրում է Коммерсантъ-MD-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը (ФМС):
Գերատեսչությունում պարզաբանում են, որ դրա պատճառն այդ անձանց կողմից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խախտումն է: ФМС-ի մամլո քարտուղար Զալինա Կոռնիլովան հայտարարել է, որ իրենց տեղեկատվական համակարգը ներկա դրությամբ բացահատել է Մոլդովայի 190.000 քաղաքացու կողմից երկիր մուտք գործելու ռեժիմը խախտելու մեջ:
Նա հավելել է, որ այդ անձանց կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Պարբերականը մանրամասնել է, որ խոսքը գնում է օտարազգի այն քաղաքացիների մասին, որոնք գումար վաստակելու նպատակով ժամանում են Ռուսաստան, սակայն չեն ձևակերպում անհրաժեշտ փաստաթղթերը և խախտում (գերազանցում) են օրենքով նախատեսված առանց միգրացիոն հաշվառման մնալու ժամկետը: