 
                        Թուրքիան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել
 
                                    Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ սույն թվականի հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը հասել է ռեկորդային մակարդակի թե՛ օրական և թե՛ ամսական կտրվածքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը մասնավորապես նշել է, որ հուլիսի 29-ին էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։
Ըստ նախարարի՝ այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի 60%-ը բավարարվել է Թուրքիայի ներքին և վերականգնվող ռեսուրսներով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        