Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Չինաստանից քայլելով Թուրքիա հասած չինացի երիտասարդ Ջոն այժմ զբոսնում է Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու նահանգի Հանյոնի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Ջոն Թուրքիա հասնելուն պես որոշ ժամանակ մնացել է Ստամբուլում, ապա շարժվել դեպի հյուսիսային հատվածում գտնվող Սինոփ քաղաք։

Հենց Սինոփ հասնելու ճանապարհին էլ վերջինս կանգ է առել Հանյոնում և զբոսնելուն զուգահեռ սկսել տեղի շուկայից առևտուր անել։

Նշենք, որ Ջոն հայտնել է ոտքով մինչև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու հասնելու իր ցանկության մասին։ Վերջինս ընդգծել է նաև, որ քայլելն իր հոբբին է։

Տեսանյութեր

Լրահոս