Բաժիններ՝

Դաշնային պահուստային համակարգի կառավարիչը դատի է տվել Թրամփին՝ իրեն աշխատանքից ազատելու փորձից հետո

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կառավարիչ Լիզա Քուքը օգոստոսի 28–ին դատական ​​​​հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորություններ չունի իրեն պաշտոնից ազատելու համար:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Քուքի դատական ​​​​հայցում ասվում է, որ Դոնալդ ​​​​Թրամփը խախտել է դաշնային օրենքը, որը թույլ է տալիս նախագահին ազատել Դաշնային պահուստային համակարգի կառավարչին միայն հիմնավոր պատճառի առկայության դեպքում: 

Թրամփը օգոստոսի 25-ին հայտարարել է, որ կազատի Քուքին պաշտոնից։ Թրամփը մեղադրել է Քուքին 2021 թվականին՝ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչ մարմնին միանալուց մեկ տարի առաջ, հիփոթեքային խարդախություն կատարելու մեջ։Քուքն այդ պաշտոնին նշանակվել է 2022–ին Ջո Բայդենի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս