
Սեպտեմբերի 30-ին նշվում է Թարգմանչի միջազգային օրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամեն տարվա սեպտեմբերի 30-ին նշվում է Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day): Բանավոր ու գրավոր թարգմանիչների տոնը հիմնվել է 1991 թվականին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի (FIT) կողմից:
Թարգմանչի աշխատանքը վաղեմի ժամանակներից ճանաչվել է որպես ամենահեղինակավոր ու պահանջարկված մասնագիտություններից մեկը: Առաջին թարգմանիչներն ի հայտ են եկել Հին Եգիպտոսում: Օտար լեզվին տիրապետողները հատուկ դեր են խաղացել Հին Հունաստանում, ով սերտ շփման մեջ է եղել Արևելքի երկրների հետ:
Նշվում է, որ եթե չլինեին թարգմանիչները ապա մեր մշակութային զինանոցում չէին լինի աստվածաշնչյան շատ գրքեր: 20-րդ դարի կեսերից համայն աշխարհի թարգմանիչներն ու ծրագրավորողները սկսել են մշակել համակարգչի օգնությամբ ավտոմատ թարգմանող տարբեր ծրագրեր:
Սակայն ցայժմ անգամ լավագույն համակարգչային թարգմանիչները չեն կարողացել փոխարինել մարդու թարգմանությանը: Չէ՞ որ թարգմանելիս ամենագլխավորը ոչ թե բառերին, այլ մտքերին համապատասխանություն գտնելն է: