
Նոր պայթյուններ Բաղդադում. կա առնվազն 33 զոհ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առնվազն 33 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր գրանցված նոր ահաբեկչությունների հետևանքով: Վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Սրանից առաջ հաղորդվում էր 24 զոհի մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները Բաղդադի տարբեր շրջաններում պայթեցրել են պայթուցիկով լի ավելի քան 10 ավտոմեքենա: Պայթյուններից մեկը գրանցվել է Բաղդադի «Սադր Սիթի» շիական թաղամասում: Ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել տեղի բանջարեղենի շուկայում: