Բաժիններ՝

ԱՄՆ կառավարությունը կարող է իր աշխատանքները դադարեցնել մեկ օր անց

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունն արդեն մեկ օր անց կարող է մնալ առանց փողի: ԱՄՆ Կոնգրեսը ցայժմ չի ընդունել հաջորդ տարվա բյուջեն:

Եթե հանրապետականներն ու դեմոկրատները մինչև հոկտեմբերի 1-ը պայմանավորվածության չգան կառավարության գոնե ժամանակավոր հովանավորման շուրջ, ապա չինովնիկները հարկադրված կլինեն գնալ անժամկետ արձակուրդի՝ առանց աշխատավարձի:

Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է ֆինանսական նոր տարին, իսկ երկրի բյուջեն այդպես էլ ընդունված չէ: Եթե ձեռք չբերվի փոխզիջում, ապա դաշնային կառավարությունը չի կարողանա վճարել ծառայողների աշխատավարձը և ֆինանսավորել մյուս ծախսերը: Դրա հետևանքով 2.1 միլիոն պետծառայողներից 800.000-ը կուղարկվեն չվճարվող արձակուրդ:

Երկու կուսակցությունները ղեկավարները հայտարարել են, որ ցանկանում են խուսափել կառավարության աշխատանքների դադարեցումից, ինչը կլինի 1996 թվականից ի վեր առաջին դեպքը: Նրանց հակասությունների կենտրոնում ընկած է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ոլորտի բարեփոխումը: Հանրապետականներն ընդհանուր առմամբ 40 անգամ փորձել են արգելափակել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս