F-16 կործանիչների զգուշացումից հետո սիրիական ուղղաթիռը հեռացել է Թուրքիայի օդային սահմանի մոտից
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է թուրք-սիրիական սահմանին գրանցված օդային նոր միջադեպի մասին:
Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 28-ին, երբ Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող MI-17 ուղղաթիռը մոտեցել է Թուրքիայի սահմանին Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի մոտ:
Դրա հետ կապված՝ թուրքական հրամանատարությունը ժամը 07.23-ին Գազիայնթեփի շրջանից օդ է բարձրացրել F-16 տիպի երկու կործանիչ, որոնք էլ համապատասխան զգուշացում են արել սիրիական ուղղաթիռին:
Դրանից հետո Թուրքիայի սահմանից 1.6 ծովային մղոն հեռավորության վրա գտնվող սիրիական ուղղաթիռը հետ է քաշվել, իսկ F-16 կործանիչները վերադարձել են իրենց բազա: