Բաժիններ՝

2014 թվականին Իսպանիայի պետական պարտքը կհավասարվի ՀՆԱ-ի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Իսպանիայի պետական պարտքը հասնելու է ՀՆԱ-ի 99.8 տոկոսին: Այս մասին է վկայում Իսպանիայի բյուջեի վիճակագրությունը:

Մադրիդում կանխատեսում են, որ 2013 թվականին ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի հարաբերակցությունը կազմելու է 94.2 տոկոս, մինչդեռ ավելի վաղ կառավարությունը հուսով էր, որ այդ ցուցանիշը կկազմի 90.5 տոկոսի:

2012 թվականին պետպարտքը հասել էր ՀՆԱ-ի 84.9 տոկոսին, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ ՀՆԱ-ի 68.5 տոկոսին: Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Իսպանիայի տնտեսությունը կրճատվել է 1.3 տոկոսով, իսկ գործազրկության մակարդակը մինչև տարեվերջ կազմելու է 26.6 տոկոս:

Վարչապետ Մարիանո Ռախոյայի կառավարությունը կանխատեսում է 2014 թվականին տնտեսության 0.7 տոկոսանոց աճ և 26 տոկոսից ոչ ավելի գործազրկության մակարդակ: Պետական պարտատոմսերի գծով վճարումներ անելու և բյուջետային այլ պարտավորությունները կատարելու համար Իսպանիայի ֆինանսների նախարարությունը պետք է հաջորդ տարի շուկայում տեղակայի մինչև 243.9 միլիարդ եվրոյի նոր պարտատոմսեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս