Իվանիշվիլին ԵՄ-ին խնդրել է արձագանքել Ռուսաստանի սահմանային գործողություններին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԵՄ-ին խնդրել է հստակ գրանցել իր սկզբունքային դիրքորոշումը Ժնևյան բանակցությունների փևաչափի փոփոխման միջոցով դրա մակարդակը նվազեցնելու վերաբերյալ: Իվանիշվիլին այս հայտարարությունն արել է ԵՄ-ի Խորհրդի քաղաքականության ու անվտանգության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքերով՝ նա ցանկանում է Վրաստանի կառավարության անունից դիմել ԵՄ-ին՝ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանում առաջացած սպառնալից իրավիճակին նրա համապատասխան արձագանքի համար, որպեսզի Ռուսաստանին կոչ անի անհապաղ դադարեցնել այդ ապօրինի գործողությունները.

«Դրա հետ մեկտեղ մենք Ռուսաստանին խնդրում ենք ցուցաբերել կառուցողականություն՝ կապված ուժի չկիրառման հարցում ստանձնած պարտավորության հետ, նպաստել ԵՄ-ի դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությանը, օգտագործել ձեռքի տակ եղած ռեսուրսները, որպեսզի փախստականները կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031