
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ քիմիական զենքի շուրջ համաձայնագիրը վնասում է ժողովրդին

France Inter ռադիոկայանի փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակը կարծում է, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ համաձայնագիրը վնասում է Սիրիայի ժողովրդի շահերին, քանի որ պատիժ չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի համար: Այս մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Քասեմ Սաադ Էդդինը.
«Քիմիական զենքի մասին վերջին համաձայնագիրը լրջորեն վնասել է Սիրիայի քաղաքացիների շահերին: 150.000 սիրիացի մարտիրոսներ, 300.000 բանտարկյալներ, միլիոնավոր փախստականներ. չնայած այս ամենին՝ միջազգային հանրությունը զբաղվում է քիմիայով և ոչ թե տուժած ժողովրդով: Մենք չենք լսել, որ վերջին համաձայնագրի շրջանակներում խոսք գնա Ասադին պատժելու մասին»: