 
                        Պուտինը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ․ Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու և Թրամփի հետ
 
                                    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների հետ այն բանից հետո, երբ Կիևի վրա հարձակման հետևանքով տուժել են նաև ԵՄ գրասենյակները։
«Պուտինը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է ապահովենք արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայի համար՝ անվտանգության ամուր և հուսալի երաշխիքներով, որոնք երկիրը կվերածեն պողպատե ցուլի։ Եվրոպան լիովին կխաղա իր դերը։ Մեր SAFE պաշտպանական գործիքը կարևոր դեր կխաղա քաջարի ուկրաինական զինված ուժերի ամրապնդման գործում»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        