Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Sun-ը։
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար կարևոր է, որպեսզի քաղաքական և աշխարհագրական սահմանները մնան անփոփոխ։
Կրկնում եմ ովքեր քննարկում կբացեն, ձեզ էլ կքաշեն դրա մեջ, թե ինչ պայմաններով և ով է ճիշտ, որ կառավարի միջանցք կոչվածը, ձեզ դարձնելու են այս օրակարգի մաս:
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում միգրացիոն կանոնների խախտմամբ, մեկ ամիս ժամանակ ունեն իրենց կարգավիճակն օրինականացնելու կամ երկիրը լքելու համար։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ից, նրանք դա կարող են անել մինչև սեպտեմբերի 10-ը՝ դիմելով միգրացիոն ծառայություն։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Պատմական շաբաթը՝ Էդգար Ղազարյանի մեկնաբանությամբ
Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:
«Ես մեր մայրաքաղաքը կդարձնեմ ավելի անվտանգ և ավելի գեղեցիկ, քան երբևէ», – սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս միջանցքը այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է:
Հունաստանը բարձր է գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։
«Իսլամական Հանրապետությունը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:
Թուրքիայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Android Earthquake Alerts System։
Եկեղեցու և ժողովրդի մեջ անջրպետ չի կարող լինել: Որքան էլ որևէ մեկը ներկայանա, որ եկեղեցուն կամ անձին դեմ է, խորքում ինքը հավատում է, փորձում է գտնել այն ճանապարհը, որ կտանի դեպի Աստված: Հետևաբար՝ չի կարող եկեղեցու և ժողովրդի միջև անջրպետ լինել:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:54-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։
Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից, գրում է Deutsche Welle-ն։
Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ՝ որպես աղետաբեր ռիսկ։
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Եվրոպական միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած գործարքում պետք է ներառվեն Ուկրաինան և ԵՄ-ն, հայտնում է Reuters-ը։
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ այս անգամ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը գլուխ կբերվի շուրջ 130 միլիոն 570 միլիոն դրամով․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս համապատասխան պայմանագիր է ստորագրել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Գնումը կատարվել է «բաց մրցույթ» ընթացակարգով։
Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և ՌԴ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Արևի և Երկրի ֆիզիկայի ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամաբ մեզ համար անընդունելի է»,– ասաց նա։
Այսօր Թել Ավիվում՝ Կիրիա կառավարական շենքերի համալիրի մոտ, տեղի է ունեցել պատանդների ընտանիքների մամուլի ասուլիսը։ Հայտարարվել է, որ օգոստոսի 17-ին տեղի կունենա համընդհանուր իսրայելական գործադուլ, հայտնում է «Сегодня в Израиле» պարբերականը։
Թուրքիայի Չանաքքալե նահանգում անտառային հրդեհները վնասել են 12 գյուղ, այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Քալքինն առաջին ֆիլմի համար ստացել է 110,000 դոլար, իսկ շարունակության համար՝ 4,5 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ալյասկայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարի համար, սակայն այս պահին ընթանում է միայն նրա անձնական հանդիպման նախապատրաստումը Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Միշտ մտածել եմ՝ տեսնես այլ լեզուներում կա «մազապուրծ» բառ։ Նայում եմ բառարաններում՝ մեկ բառով չկա։ Ռուսերեն՝ (Едва) избежавший (избегнувший) беды։ Անգլերեն ասում են saved, rescued (փրկված), բայց «մազ»-ը չկա, hardly (հազիվ, դժվարությամբ) save-ով են հարցը լուծում։ Ֆրանսերենում եւս չկա՝ échappé de justesse, հազիվ փրկված են ասում։
Ուրախ եմ հայտարարելու հայրենասեր, հեռուստահաղորդավարուհի և բեսթսելերների հեղինակ Թեմի Բրյուսի թեկնածության առաջադրման մասին՝ Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչի հաջորդ տեղակալի պաշտոնում՝ դեսպանի աստիճանով։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։