
Հովհաննես Պողոս II-ը Սրբերի շարքին կդասվի 2014 թվականի ապրիլի 27-ին. մամուլ

RaiNews24-ի փոխանցմամբ՝ Հովհաննես XXIII և Հովհաննես Պողոս II պապերի սրբացման արարողությունը տեղի կունենա 2014 թվականի ապրիլի 27-ին: Այդպիսի որոշում այսօր ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Ավելի վաղ նշվում էր, թե Հովհաննես XXIII-ը և Հովհաննես Պողոս II-ը կարող են Սուրբ հռչակվել մինչև տարեվերջ: Հովհաննես XXIII-ը (Անջելո Ռոնկալի) մահացել է 1963 թվականի հունիսին, իսկ Հովհաննես Պողոս II-ը (Կարոլ Վոյտիլա)՝ 2005 թվականի ապրիլի 2-ին (գրեթե 85 տարեկանում):
Վերջինս Երանելիների շարքին է դասվել ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ 2011 թվականի մայիսի 1-ին՝ իրեն հաջորդած Պապ Բենեդիկտոս XVI-ի ժամանակ: Հովհաննես Պողոս II-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է դարձել 1978 թվականի հոկտեմբերի 16-ին: