
Սիրիան մտադիր չէ հրաժարվել Գոլանի բարձունքներից. Վալիդ Մուալեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար, փոխվարչապետ Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Սիրիան մտադիր չէ հրաժարվել Իսրայելի կողմից Գոլանի բարձունքներում օկուպացրած տարածքներից.
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը հաստատում է իր բնական իրավունքը Գոլանի բարձունքների օկուպացված տարածքների լիովին վերադարձման վրա՝ մինչև 1967 թվականի հունիսի 4-ը եղած գծով, և ընդգծում է Իսրայելի կողմից այլ միջոցներ չընդունելը, քանի որ դրանք ակնհայտորեն հանդիսանում են ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևերի խախտում, ինչըմասնավորապես վերաբերում է թիվ 497 բանաձևին (1981)»:
Գոլանի բարձունքները հանդիսանում են վիճելի տարածք Մերձավոր Արևելքում: Մինչև 1967 թվականը դրանք հանդիսացել են Սիրիայի մի մասը: Սակայն Վեցօրյա պատերազմի արդյունքներով Իսրայելը գրավել է դրանք: 1981 թվականի դեկտեմբերին Կնեսետը (Իսրայելի խորհրդարան) օրենք է ընդունել իսրայելական իրավասությունը Գոլանի բարձունքների վրա տարածելու մասին: