
Կալիֆոռնիայի համալսարաններից մեկի տարածքում պայթյուն է գրանցվել (տեսանյութ)

Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան պայթյուն է գրանցվել Բերկլիում գտնվող Կալիֆոռնիական համալսարանի տարածքում: Դրա հետ կապված՝ կազմակերպվել է տարհանում: Համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունի հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:
Տուժածների ստույգ քանակը հայտնի չէ, սակայն նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Թերթի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատումից երկու ժամ անց և հավանաբար կապված է եղել էլեկտրամատակարարման համակարգի խափանման հետ:
Պայթել է համալսարանի տարածքում գտնվող էլեկտրոգեներատորը, ինչից հետո պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել: Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է դասընթացները չեղյալ հայտարարելու մասին և բոլորին կոչ է արել անհապաղ լքել համալիրը: Տարվում է հետաքննություն: