Բաժիններ՝

Դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա. Սերոբ Խաչատրյան

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը գևում է. «Հարգելի ընկերներ։ Նորից ուզում եմ նշել, որ դպրոցներում դասերը 8.30-ից շուտ սկսելը բացասաբար է ազդում երեխաների հոգեկան առողջության վրա։ Եթե որոշ երկրներում դասերը սկսում են 8-ին, չի նշանակում, որ ճիշտ են անում։ Այդ երկրները պարզապես զոհաբերում են իրենց երեխաները առողջությունը բիզնեսի շահերին։ Այսինքն՝ դպրոցի ժամերը հարմարեցնում են աշխատանքային ժամերին։ Ի դեպ, Էստոնիան, որը Եվրոպայի լավագույն դպրոցական համակարգերից մեկն ունի, այս սեպտեմբերից դասերը սկսելու է 9.00-ին՝ 8.30-ի փոխարեն։

Երևանի դպրոցական երեխաների առյուծի բաժինը չի երթևեկում, հաճախում է հարևանությամբ գտնվող դպրոցը։ Խցանումներից խուսափելու համար, մենք հարվածի տակ ենք դնում երեխաների հոգեկան առողջությունը։ Էստոնիան հայտարարել է, որ դասերը ուշ սկսելու նպատակը երեխաների հոգեկան առողջությունը պահպանելն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031