Իրանն ուսումնասիրում է դեպի ԱՄՆ ուղիղ ավիաչվերթ բացելու հնարավորությունը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է ուսումնասիրել Իրանից ԱՄՆ ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հնարավորությունը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտասահմանաբնակ քաղաքացիների գործերով բարձրագույն խորհրդի ղեկավար Աքբար Թորքանը:

Վերջինիս խոսքերով՝ նախագահը կարգադրել է դյուրացնել երկրի քաղաքացիների տեղաշարժն աշխարհում՝ նրանց իսկ հարմարավետության համար: Սեպտեմբերի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախքան Նյու Յորքից բաժանվելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչն աննախադեպ իրադարձություն է հանդիսացել վերջին 34 տարում երկու երկրների փոխհարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս