Բաժիններ՝

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում ԱՄՆ տեխնիկայի և զորքերի տեղակայմանը

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Նիկուշոր Դանի առաջարկությանը երկրում ԱՄՆ տեխնիկայի և զինծառայողների ժամանակավոր տեղակայման վերաբերյալ՝ Իրանում գործողություններին աջակցելու համար: Այս մասին հաղորդել է Agerpres գործակալությունը։

Որոշմանը կողմ է քվեարկել 272 խորհրդարանական, դեմ՝ 18-ը, հինգը ձեռնպահ է մնացել։

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնն իր ելույթում նշել է, որ որոշումը «կայացվել է հապճեպ և վնաս կհասցնի (ռումինացի) ժողովրդի ճակատագրին»։

Ռումինիայի պաշտպանության բարձրագույն մարմինը մարտի 11-ին հավանություն էր տվել Միացյալ Նահանգների խնդրանքին՝ ավելացնելու իր զորքերի ներկայությունը և օգտագործելու Ռումինիայի ավիաբազաներն՝ Իրանում և Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին նպաստելու համար։

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտնել էր, որ սա թույլ կտա ժամանակավորապես տեղակայել զորքեր և ռազմական սարքավորումներ ինքնաթիռների լիցքավորման և պաշտպանական այնպիսի սարքավորումների համար, ինչպիսիք են արբանյակային կապի և մոնիթորինգի սարքավորումները։

Այս հաստատումից հետո առաջարկը ուղարկվել էր խորհրդարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս