Բանգլադեշը Ռուսաստանից նավթ գնելու թույլտվություն է խնդրել ԱՄՆ-ից

Բանգլադեշի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին ժամանակավոր թույլտվություն տրամադրել Ռուսաստանից նավթ ներմուծելու համար՝ համաշխարհային էներգետիկ շուկայում անորոշության ֆոնին, հայտարարել է ֆինանսների և պլանավորման նախարար Ամիր Խասրու Մահմուդ Չոուդհուրին։

Չոուդհուրին նշել է, որ Բանգլադեշը դիմել է ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Հնդկաստանին ժամանակավոր թույլտվություն է տվել գնելու ծովում հայտնված ռուսական նավթը։ Չոուդհուրին նաև հավելել է, որ Բանգլադեշի կառավարությունը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության դեպքում։

«Մենք նրանց ասացինք, որ եթե Բանգլադեշը նույնպես ստանա այս հնարավորությունը, դա զգալի խթան կլինի մեր տնտեսության համար։ Նրանք պատասխանեցին, որ հարցը կուղարկվի Վաշինգտոն»,- Բանգլադեշում ԱՄՆ դեսպան Բրենտ Քրիստենսենի հետ հանդիպումից հետո Dhaka Tribune-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031