Բաժիններ՝

Իրանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 198 երեխա. կառավարության խոսնակ

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 216 կին և 198 երեխա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Մոհաջերանին նաև անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին՝ նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից երեքը լիովին ավերվել են։

Առողջապահական ոլորտի զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս