Թուրքիայի ու Ֆրանսիայի առևտրի ծավալը կազմել է 24 մլրդ դոլար

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տեսակոնֆերանս է ունեցել Ֆրանսիայի առևտրի և տնտեսական գրավչության նախարար Նիկոլա Ֆորիսյեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարները քննարկել են երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերությունները, Եվրամիության (ԵՄ) հարցերի շուրջ առկա համագործակցության հետագա զարգացումը, Մաքսային միության արդիականացումը, կանաչ անցումը, թվային տնտեսությունը, ինչպես նաև գործարարների համար վիզաների և աշխատանքային թույլտվությունների դյուրացումը։

Բոլաթը նշել է, որ Ֆրանսիան ԵՄ-ում ամենամեծ երկրորդ տնտեսություն ունեցող երկիրն է ու հավելել, որ Թուրքիան ԵՄ-ի ամենակարևոր գործընկերներից մեկն է՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեսանկյունից։

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ֆրանսիայի առևտրի ծավալը 2025-ին կազմել էր 24 մլրդ դոլար ու հավելել, որ Ֆրանսիայի ուղղակի ներդրումները Թուրքիայում գերազանցել են 8 մլրդ դոլարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031