Բաժիններ՝

Պուտինը աջակցել է բազմազավակ ընտանիքների գաղափարը որպես բրենդ ներկայացնելու առաջարկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է Ռուսաստանում մեծ ընտանիքները որպես բրենդ ներկայացնելու գաղափարին։

Հինգշաբթի օրը Պուտինը ստացել է Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևի զեկույցը։

Սոլնցևը նախագահին տեղեկացրել է, որ մարզում մեծ ընտանիքների թիվն աճում է։ «Պետք է այդ գաղափարը հանրայնացնել, որպեսզի բազմազավակությունը դառնա նորաձև։ Երբ ընտանիքում շատ երեխաներ կան, պետք է ասեն, որ դա առողջ և ամուր ընտանիք է։ Դա պետք է դառնա բրենդ»,- ասել է Օրենբուրգի մարզի նահանգապետը։

«Համաձայն եմ, այդպես էլ կա»,- հավելել է Պուտինը հանդիպման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031