Բաժիններ՝

Ռուսաստանի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձինք ցմահ ազատազրկման են դատապարտվել

Ռուսաստանում ռազմական դատարանը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում 2024 թվականին ահաբեկչություն անմիջականորեն իրականացրած չորս անձի դատապարտել է ցմահ ազատազրկման։ Մեղադրյալները պատիժը կկրեն հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի քան մեկ տասնյակ հանցակիցներ դատապարտվել են 19 տարի և 11 ամիս ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

2024 թվականի մարտի 22-ին տղամարդիկ «Պիկնիկ» խմբի համերգից առաջ ներխուժել էին Crocus City Hall համերգասրահ և կրակ բացել այցելուների և աշխատակիցների վրա։ Դրանից հետո շենքում հրդեհ էր բռնկվել։

Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 147 մարդ, երեքը անհետ կորել են, 336-ը՝ վիրավորվել։ Ահաբեկչության հասցրած վնասը կազմել է 5,7 միլիարդ ռուբլի։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն-Խորասան» կամ «ISIS-K» խմբավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031