Ուկրաինան հակադեմպինգային հետաքննություն է սկսել Թուրքիայից ներմուծված ապրանքների հարցով
Ուկրաինայի Էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կողմից պատրաստվել է զեկույց, որտեղ նշվում է, որ հակադեմպինգային հետաքննություն է սկսվել Թուրքիայից Ուկրաինա ներմուծված պողպատե և անկյունային ձողերի, ինչպես նաև Չինաստանից ներմուծված եռակցման սարքավորումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փոխնախարար Վիտալի Կինդրատիվը նշել է, որ հակադեմպինգային հետաքննությունները պետությանը հնարավորություն են տալիս արձագանքել շուկայում անարդար մրցակցության դեպքերին։
Ըստ նրա՝ եթե ներմուծված ապրանքը Ուկրաինա է մտնում արհեստականորեն ցածր գնով, որը ռիսկ է ներկայացնում ուկրաինացի արտադրողների համար, ապա պետությունը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել։
2026-ի մարտի սկզբի դրությամբ Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է 29 առևտրի պաշտպանության միջոցառում, որոնք ծառայում են որպես «առևտրային վահան» ներքին արդյունաբերության համար։



