Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
«Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից սպառնալիք կա, բայց դրանք պլանային են». Քոչարյան
Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրները ժողովուրդների միջև լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ խաղաղության կարելի է հասնել առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման: «Էսօր դու կխփես, վաղն ինքը կխփի»,- ասաց Քոչարյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի այն հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «3+3» տարածաշրջանային ձեւաչափի շրջանակում։
Կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայելի ցածր ներգրավվածությունը նվազեցնում է նրա օպերատիվ հնարավորությունները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողություններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնավոր աջակցություն ցուցաբերելուց։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:։
Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։
Վրաստանի աուդիտի ծառայությունը հրապարակել է «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքի նախագծի վերլուծությունն ու նշումները, գրում է BusinessPressNews-ը:
Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»,- գրում է վրացական լրատվամիջոցը։
Այս պատերազմի շարունակման, ցեղասպանության և Գազայի և Արևմտյան ափիի բնակիչների բռնի տեղահանման ցանկացած սխալ կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
Վրաստան նավթամթերքի ներմուծումը նվազել է 20 տոկոսով։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։
Տարածաշրջանային խորհրդակցական հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
Միջերկրական ծովի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի կայքում։
Թուրքիայի Ուլուդաղ նահանգի ավտոմոբիլային արտադրանք արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը աճել է 10%-ով՝ կազմելով 10․6 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ նշվում է, որ ավտոմոբիլային արտադրանքի արտահանումը կազմում է 25 մլրդ 618 մլն դոլար։
Թուրքիայի արտահանողների խորհուրդը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի արտահանումը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․3%-ով՝ կազմելով 187 մլրդ 463 մլն դոլար։
Ըստ հաղորդագրության՝ այս ցուցանիշը 9,5 տոկոսով պակաս է 2022 թվականի սեպտեմբերի համանման ցուցանիշից: Վրաստանից ամենաշատ գումար փոխանցած երկրների շարքում առաջատարը Թուրքիան է` 23,1 տոկոս, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 11,9 տոկոս և Ռուսաստանը՝ 11,6 տոկոս։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն է։
Թբիլիսիում անշարժ գույքի վարձակալության գինը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 12,4 դոլար, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2022 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։
Սովորաբար պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է կա՛մ ողբերգությամբ, կա՛մ կատակերգությամբ։ Մեր ճակատագրին, պատմությանը կարծես տրված է, որ հարյուր տարին մեկ նույն ողբերգությունը կատարվի։ Այո՛, կատարվեց համարյա նույն ողբերգությունը։ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց առանց մարտի։ Մի քանի սպաներ՝ Հովհաննես Մազմանյանը և չորս այլ անձինք, ինքնասպանություն գործեցին, հիմա դա էլ չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմում և ՀՀ բանակում մոտ յոթ հազար սպաներ կային, նրանցից առնվազն հինգը, որոնցից երեքը, այդ թվում՝ Հովհաննես Մազմանյանը, լուսանկարներ էլ ունեն, ինքնասպանություն գործեցին։
2022 թվականին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և Արցախի հայաթափման հիմքը դրած Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ Արցախն Ադրբեջան դարձնելու պատասխանատու է կարգել նախկին իշխանություններին։
Նիկոլի գնահատականները Թուրքիային և Ադրբեջանին երբեք այնքան կտրուկ ու նույնիսկ թշնամական չեն, որքան Ռուսաստանին։ Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից անգամ նա ոչ թե Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին է խոսում, այլ դաշնակցի անգործությունից՝ այդկերպ արժանանալով եվրախորհրդարանականների հոտնկայս ծափահարություններին։
Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168․am-ի հետ զրույցում ասաց, որ տարածաշրջանային գրեթե բոլոր երկրներն ունեն կոնսենսուս 3+3 ձևաչափի շուրջ։ Սա, նրա խոսքով, տրամաբանական է, քանի որ չեն ցանկանում ռեգիոնում այլ ուժերի ակտիվություն։ Այլ ուժեր ասելով, ըստ նրա՝ նկատի է առնվում Արևմուտքը։
Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռանալու հետևանքները։
Խորհուրդը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակական հումանիտար ճգնաժամ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի համար, Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության մահվան և մոտ 120 000 հայերի էթնիկ զտման, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից և միջնորդական անհաջող ջանքերից հետո լարվածությունը սպառնում է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժմամբ։
Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին, արդեն երեք տարի է՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո պետական մի գերատեսչությունից ուղարկում են մեկ այլ գերատեսչություն։ Քննչական կոմիտեն ուղարկում է ԱԱԾ, ԱԱԾ-ից ուղարկում են ՊՆ, սակայն ծնողներին այդպես էլ չի հաջողվում որևէ լուր իմանալ իրենց որդիների մասին։