Թուրքիայում Էրդողանին վիարվորելու համար 16-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլում 16-ամյա քաղաքացին ձերբակալվել և մեղադրվում է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու» և «Բացահայտորեն ատելություն և թշնամանք հրահրելու» հոդվածների հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ քաղաքացին ձերբակալվել է սոցանցերում նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար։

Անչափահաս քաղաքացու փաստաբանները պահանջել են ազատ արձակել նրան այն հիմքով, որ կալանքը լինի խիստ միջոց, կամ հակառակ դեպքում կիրառել դատական ​​​​վերահսկողություն։

Նշենք, որ այս պահի դրությամբ թուրքական լրատվամիջոցներում դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե մեղադրվող անձը կոնկրետ ինչպիսի գրառումներ է արել սոցցանցերում։

Տեսանյութեր

Լրահոս