Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը. հանդիպման վայրն ընտրել է Ադրբեջանը

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, թե Աբու Դաբիում ինչ են քննարկել Ալիևը և Փաշինյանը մոտ 5 ժամ տևած հանդիպման ընթացքում, որը մեկ անգամ կարճ ընդմիջվել է:

Ի դեպ, հանդիպման վայրի առաջարկն արել էր Ադրբեջանը, Հայաստանն էլ համաձայնել է:

Իսկ, ըստ ադրբեջանական աղբյուրների, լուրջ և բովանդակային քննարկում է տեղի ունեցել խաղաղության օրակարգի առանցքային ուղղությունների՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ առավել բարձր մակարդակով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031