Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը։
Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծն իրականացնել, հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։
«Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը, որը պատկանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին, սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները»,- այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
«Ի՞նչ ռեսուրսով։ Իհարկե, Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ այդ եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր չեն կատարել: Եվ, առաջին հերթին, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Ռուսաստանի մեղքով է, որ այդ ստատուս-քվոն հիմա չի գործում, բայց արդյո՞ք Փաշինյանն ունի այնպիսի մի արտաքին աջակցություն, որ կարողանա նույնիսկ գոյություն չունեցող փաստաթղթի ռեժիմից դուրս գալ:
Ռուսաստանը ջանքեր է գործադրում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի իշխանություններն առաջարկում են ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։
Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ռեգիոնում էր ըստ էության այս այցը կազմակերպելու նպատակով, իսկ տարածաշրջանը լքելուց հետո հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա։
Աշխարհաքաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է, իսկ դրա շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելն առավել ևս, սակայն գեոպոլիտիկ այս քաոսի մեջ, որն այսօր առկա է արդի աշխարհում, հարկավոր է շատ զգույշ քայլեր կատարել, որպեսզի չվնասվի սեփական պետության շահերն ու չփչանան առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։ Ցավով պետք է փաստենք, որ հայաստանյան իրականությունն այսօր ապրում է իր աշխարհաքաղաքական գենեզիսի պատմական մինիմումը։ Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Վրաստանը պատրաստ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու համար աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,- ասաց Փաշինյանը։
Ադրբեջանը մոլորության մեջ է գցում՝ հետ չի կանգնելու «միջանցքից». Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն:
Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
2023 թվականի 9 ամսում Վրաստանը ներկրել է 149 հազար 685 միավոր թեթև մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2,2 միլիարդ դոլար, գրում է BusinessPressNews-ը:
Ամերիկացի նախկին զինվորական և ռազմական վերլուծաբան Դուգլաս Մաքգրեգորը հեռուստատեսության ուղիղ եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բռնկված ռազմական բախմանը:
ԼՂ հայերի ապագան կախված է նրանից, թե ինչ առաջարկություն նրանց կանի Ադրբեջանը․ Փաշինյան
Անդրադառնալով հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված ու հետաձգված հանդիպմանը՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդպիսի հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվում դեռևս ամիսներ առաջ, ու դրա հետաձգումը չի կարող պայմանավորված լինել ժամանակի սղությամբ: Նրա տպավորությամբ՝ այս դեպքում էլ, կարծես, կրկնվում է Գրանադայի պատմությունը, երբ Ալիևը պարզապես չմասնակցեց նախապես հայտարարված հանդիպմանը:
Ռազմական դաշինքով և տնտեսական միությամբ Ռուսաստանի հետ կապված Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես անցյալ ամիս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ, Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադարձավ ոչ միայն «3+3» ձևաչափում խնդիրների լուծման հնարավորություններին և ընդունված համատեղ հայտարարությանը, այլև հարցին, թե ինչ է տալու Հայաստանին այս քննարկումը, մասնավորապես նշելով, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի հետ պետք է ակտիվ բանակցել, հարևան երկրների հետ առանց միջնորդների խոսել և այլն։
«Երբ այդ հովանավոր պետությունը կտրել է իր օգնությունը, չճանաչված պետությունները դադարել են գոյություն ունենալ։ Արցախի դեպքը գալիս է ապացուցելու այդ տեսության ճշմարտությունը։ Արցախի ներկայիս վիճակի պատասխանատուն Հայաստանի այն ուժերն են, որոնք մտածում էին, որ Արցախից ազատվելով՝ Հայաստանը կարող է ունենալ լավ ապագա, մինչդեռ, կյանքը ցույց տվեց, որ Արցախից հրաժարվելով՝ Հայաստանը կանգնեց նոր խնդիրների առաջ»,- ասաց Միրզոյանը։
Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը «3+3» ձևաչափով հանդիպումից, ասաց, որ Հայաստանն առհասարակ շահագրգիռ է իր հարաբերությունները զարգացնել բոլոր երկրների հետ, որոնց հետ այս կամ այն կերպ առնչվում է։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր Բաքվում ընդունել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Անուպրիյա Պատելին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ասադովը ակնարկել է, որ Դելիի կողմից Երևանին զենք մատակարարելը «սպառնալիքներ է ստեղծում»։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, նախաբանով, թե ակնհայտ է դառնում, որ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակից ու այլ հարթակներ է փնտրում, անգամ հնչեցնում է, որ ամենահարմար հարթակը մոսկովյան հարթակն է։ Հետևաբար՝ բանակցությունների ի՞նչ հեռանկար է տեսնում Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինանի խաղաղության դարաշրջանին կփոխարինի «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
168.am-ի հետ զրույցում Գառնիկ Դավթյանը նախ ասաց, որ բոլորին է հայտնի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած սոցիալ-տեղեկատվական ակցիայի նպատակը Հայաստանին ու Արցախին սպասվող մոտալուտ վտանգի ու կործանարար հետևանքների մասին հանրությանն իրազեկելն էր: