Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Էֆելեր շրջանում մեկնած Ռուսաստանի 2 քաղաքացի իսլամ են ընդունել։ Կրոնափոխ եղած ամուսնական զույգն հրաժարվել է քրիստոնեությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամուսինը նկարիչ, գրաֆիկ դիզայներ Վլադիմիր Էրոշկինն է, իսկ տիկինը՝ գրող և բանասեր Վալենտինա Էրոշկինը։

Նշվում է, որ նրանք հետաքրքրված են եղել իսլամով։ Բացի այդ էլ կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Կրոնափոխության արարողության ժամանակ զույգին տրամադրվել է իսլամի մասին հիմնական տեղեկություններ, ինչպես նաև մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

Դավանափոխ եղած ամուսնական զույգին Թուրքիայի կառավարության Կրոնական գործերի վարչության կողմից նվիրվել են ռուսերեն թարգմանված գրքեր իսլամի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031