ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

ԱՄՆ պետդեպի խոսնակ Թամի Բրյուսը հայտարարել է ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, որտեղ շոշափվել է նաև Թուրքիայի անունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բրյուսը «X»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Հոնկ-Կոնգում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Թուրքիայում գործող իրանական ապօրինի ֆինանսական ցանցի դեմ:

«Իրանական նավթային առևտրից ստացված այդ ֆոնդերը տասնյակ տարիներ շարունակ շահույթ են ապահովում Իրանի ահաբեկիչ պաշտոնյաներին աջակցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)»,-հավելել է Բրյուսը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայում գործող «Pulcular Enerji» ընկերությունը 2024-ին միլիոնավոր դոլարների նավթ է գնել ԻՀՊԿ-ից:

Զուգահեռ նշվել է, որ ընկերության գնումներն ԻՀՊԿ-ն կարգավորվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ընկերության հետ:

Տեսանյութեր

Լրահոս