«Փաշինյանը հանձնված ղեկավար է. նա հանձնվել է՝ անգամ ղեկավար չդարձած, իր տեսակն է այդպիսին, հետևաբար՝ այդ մարդու հայտարարությունը մեկնաբանելն անտրամաբանական է» ։
Բրիտանական «Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի «Միջնաժամկետ ծրագրին», որն իրենից ներկայացնում է երկրի տնտեսության վերաբերյալ առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագիր։
ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։
«Նիկոլ Փաշինյանին որևէ մեկն իրավունք չի տվել նման հայտարարություն անել, նա այս երկրի տերը չէ, նա այս երկրի ժողովրդի ծառայողն է, որի համար երկրի բյուջեից աշխատավարձ է ստանում։ Նա իրավունք չունի իմ անունից նման հայտարարություն անել։ Կարծում եմ՝ խնդրի լուծումը գտնվում է նույնիսկ գնդացրի առջև կանգնած որևէ պայմանագիր չստորագրելու մեջ։
Բոլորս էլ հասկանում ենք, թե պլան Բ-ն ինչի մասին է: Թերևս, նկատի ունեն այլընտրանքային ճանապարհ Իրանի հետ կամ մեկ այլ երկրի, բայց, ամեն դեպքում, «պլան Բ» ասվածի մեջ նաև կարելի է շանտաժի էլեմենտներ նկատել:
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դեպի աֆրիկյան աղքատ երկրներ և Եվրոպա 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման ծրագրի իրականացման վերաբերյալ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիք պակասին, էլեկտրական հոսանքի պարբերական անջատումներին։
«Պարզ է, որ այս իշխանությունը մտադիր է այս պայմաններում խզել ՌԴ-ի հետ հարաբերությունները, այսինքն՝ գործարքի գնալ Արևմուտքի հետ: Ուրիշ հարց, որ Արևմուտքն իր կողմից նման լուրջ մտադրություն չունի, բայց իրենց համար ցանկալի է, որ Հայաստանն իր կողմից անի դա:
«Եթե ցույց անողները 2-3 հոգուն են մատնանշում, ապա հետաքրքիր է՝ ո՞ւմ են իրենք ներկայացնում, մենք ժողովրդին ենք ներկայացնում, նրանք՝ չգիտեմ»,- հավելեց պատգամավորը։
Եվրոպական միության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյլիի` Անկարա կատարած այցի ընթացքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ըստ որի` ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 781մլն եվրո, որը կօգտագործվի Թուրքիայում ծայրահեղ վիճակում գտնվող փախստականների համար սոցիալական ապահովության ցանց ստեղծելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում վերահաստատեց հանրային տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը սահմանի երկայնքով կուտակում է զորքեր և տեխնիկա:
Օկամպոն նաև նկատել է՝ նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են Ալիևից պահանջել անմիջապես և անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթե ոչ՝ ապա Ալիևին համարեն ցեղասպանության համար պատասխանատու, ինչն, իհարկե, բազմաթիվ հետևանքներ կունենա։
168.am-ը ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանից հետաքրքրվեց՝ այսօր լրանում է տղաների առևանգման 10-րդ օրը, արդյո՞ք ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչին, որպեսզի նրա միջոցով վերադարձնի երիտասարդներին։
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար գեներալ Մարկ Միլիի հետ։
«Այս օրերին Արցախում տեղի ունեցող իրական քաղաքական գործընթացները և փոփոխությունները հոգեխանգարմունքի մեջ են գցել մի կողմից նիկոլականներին՝ սկսած քոչարյանանդոններից, վերջացրած բաբաջանյանարմաններով, մյուս կողմից էլ՝ Արցախում գործող իրենց արբանյակներին»։
Հուլիսի վերջին Ստամբուլում կայացած IDEF’23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի իրադարձություններից մեկը դարձավ թուրքական ՌՕՈՒ-ի համար նախատեսված KAAN (Ազգային մարտական ինքնաթիռ) կործանիչի ճշգրտման, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության սկզբունքների և ընթացակարգերի համաձայնեցման մասին արձանագրության ստորագրումը՝ շեշտը դնելով համատեղ արտադրական գործունեության վրա:
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում խիստ սրվել է։
Կոնգրեսականը շեշտել է խաղաղության հաստատման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
Թուրքական «Turkey Report»-ը կիսվել է «Istanbul Economy Research»-ի կողմից 2023-ի օգոստոսի 4-11-ը անցկացված հարցման արդյունքներով, որ անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում 2000 մարդու մասնակցությամբ: նշվում է, որ մայիս ամսից բացասական կարծիքների աճ է նկատվում։
Այս բոլոր գործոնները բազմապատկում են Հայաստանի թշնամիների կողմից պատերազմ սանձազերծելու գայթակղությունը։ Նրանք հասկանում են, որ այդ պատերազմը մղելու են ոչ թե Հայաստան պետության, այլ հայ ժողովրդի դեմ, որովհետև պետությունն իր հետ նույնացրած իշխանությունն իր բոլոր քայլերով մոտեցնելու է պարտությունը։ Եվ եթե պետությունը/իշխանությունը չի պատրաստվում պատերազմի, գոնե բնազդային տագնապից ելնելով՝ դրան պետք է պատրաստվի հասարակությունը՝ մինչև հնարավոր պատերազմը փոխելով այն իշխանությանը, որն իրականություն է դարձրել նման մղձավանջը։
Լուծումը պարզ է․ Նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են անձամբ զգուշացնել Ալիևին
Ալիևի և նրա պաշտոնյաների լեզուն հարցեր չի թողնում նրանց ցեղասպան մտադրությունների մասին
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հարցազրույց է տվել CNN-ին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն է։
ԼՂ հայերը ձեր կարիքն ունեն․ այնտեղ Ցեղասպանություն է տեղի ունենում
Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ցեղասպանության միջոցով ինտեգրել ԼՂ-ն
Հակառուսականության այս աննախադեպ ալիքի գեներացումը վկայում է նոր պատերազմի բարձր հավանականության մասին։ ՀՀ «իշխանությունների» առջև իրենց արտաքին շեֆերի կողմից դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր պատերազմի դեպքում վերահաստատել այն դրույթը, որ Մոսկվան ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Ռուսաստանի Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կոնդրատիևը հայտարարել է, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ռուսական գազի արտահանումը Թուրքիա զգալիորեն նվազել է, ինչը նա կապում է ադրբեջանական գազի նկատմամաբ Թուրքիայի ցուցաբերած հետաքրքրությամբ։