Երկնքից երեք խնձոր կընկնի՝ երեքն էլ մեր ժողովրդի դուզ գլխին. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտնում է, թե «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը»։

Եթե հանում ենք դիվանագիտական անկապ շղարշը, ապա Սյունիքում, ամենայն հավանականությամբ, ինչպես և հայտնել էր «Կարնեգիի» աղբյուրը, կանգնելու են այլ երկրի պահնորդական ծառայության զինյալներ։ Ավելի մեծ «ինքնիշխանություն» գտնել ուղղակի հնարավոր չէ։

Մինչ այդ էլ բանտերում կհայտնվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն այս կամ այն կերպ խափանել այս ծրագիրը։ Երկնքից էլ երեք խնձոր կընկնի՝ երեքն էլ մեր ժողովրդի դուզ գլխին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031