Հայաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել Կուր գետում՝ Կաչագիանի գյուղի մերձակայքում (Քվեմո Քարթլի, Արևելյան Վրաստան): Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում է Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, հաղորդել է Asian News International-ը:
Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական ﬕության շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը Մինսկում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:
Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԱՊՀ-ի աշխատանքի առանձին տարրերի օպտիմալացման օգտին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները: Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Մինչեւ 2060 թվականը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով ավելի քան 1 մլրդ մարդ մշտապես ենթակա է լինելու աղետալի ջրհեղեղների վտանգին:
Գերմանիայի խորհրդարանն ակտիվորեն առաջ է տանում դիվանագիտական նախաձեռնությունը, որը, ամենայն հավանականությամբ, կարժանանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթին, գրում է Financial Times-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երեկ Գաբալայում մասնակցել է եռակողմ հանդիպման, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը:
Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար անձինք, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայաստանի ընտրությունը որոշում է Հայաստանի հետ համագործակցության մեր մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության:
ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է մտադրությունը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում իր ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, վստահել երկրի տնտեսության վերականգման գործը: Այս մասին դեմոկրատ թեկնածուն հայտարարել է կիրակի՝ ելույթ ունենալով Քենտուքի նահանգի Ֆորտ-Միտչել քաղաքում իր կողմնակիցների առաջ:
Ստամբուլի Մալթեփե շրջանում պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Վիեննայում հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պլանավորում են անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են համատեղ ուժերով ապահովել նավթագազատարների անվտանգությունը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում:
Սիրիայի Լաթաքիա նահանգում վերսկսվել են «Ջաբհաթ ալ-Նուսրային» ենթակա խմբավորումների հարձակումները:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը բավական ցավագին է արձագանքել Եվրալիգայի եզրափակչում Մոսկվայի ՑՍԿԱ-ի հաղթանակին Ստամբուլի «Ֆեներբահչեի» նկատմամբ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պլանավորում են այսօր հանդիպել Վիեննայում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ ապրիլին կտրուկ սրվել էր իրավիճակը, գրում է RIA Novosti-ն:
«Հայաստանում չպետք է միայն մտածեն, որ Ռուսաստանը մեղավոր է սրանում, նրանում, պետք է սա անի կամ նա, պետք է մտածեն սեփական պատասխանատվության մասին՝ կոռուպցիայի, Հայաստանի բյուջեի ոլորտի և այլ նման գործոնների մասին»:
Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը մտադիր են ստորագրել պաշտպանության ոլորտում լիակատար փոխըմբռնման մասին հուշագիր:
Այսօր Գաբալայում (Ադրբեջան) կայացած հանդիպմանը Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը քննարկել են տարածաշրջանային և ռազմական համագործակցության հարցեր, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն բրիտանական Sunday Times թերթի՝ նախկին գործակալ Դոնալդ Ռիկարդը մահից որոշ ժամանակ առաջ բրիտանացի կինոռեժիսորների հետ զրույցում խոստովանել է, որ հարավաֆրիկյան ոստիկանությանն է փոխանցել Մանդելայի գտնվելու մասին տեղեկություններ:
ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանի Դերբենտ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած 2 ոստիկանի սպանության պատասխանատվությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: