Բաժիններ՝

Վրաստանում՝ Կուր գետում, Հայաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Հայաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել Կուր գետում՝ Կաչագիանի գյուղի մերձակայքում (Քվեմո Քարթլի, Արևելյան Վրաստան): Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 2-ից հետախուզվում էր 1960թ. ծնված Գ. Պ-ն:

Մոտ ժամանակներս վրացի իրավապահները մարմինը կհանձնեն հայկական կողմին:
Մահվան փաստով Վրաստանում քրեական գործ չի հարուցվել, քանի որ Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ կատարվածով արդեն զբաղվում են հայ իրավապահները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս